«Հայաստանի Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ։
Այս տոնը մեր ողջ հասարակության հարգանքի խորհրդանիշն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր հսկում են մեր երկրի ինքնիշխանությունը և սահմանադրական կարգը, պաշտպանում են մեր պետական շահերը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կանխում են թշնամական գործողությունները։
Իրավամբ բազմաթիվ են խիզախության, գրագետ և օպերատիվ գործողությունների օրինակները, որոնք ցուցաբերել են այս համակարգի աշխատակիցները։ Դուք անցել եք լրջագույն փորձի ու փորձությունների հաղթահարման ուղիներ, թրծվել և վահան դարձել մեր ժողովրդի համար՝ պաշտպանելով հասարակությանը հայտնի և անհայտ բազմաթիվ սպառնալիքներից։
Թող ձեր աշխատանքը միշտ գնահատվի, և ձեր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը լինեն օրինակելի։
Շնորհակալություն ձեր կարևոր և դժվարին աշխատանքի համար:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, կորով և անսպառ եռանդ՝ ծառայեցնելու ի շահ մեր պետության»։