Սիրելի՛ հայրենակիցներ,
Հունվարի 28-ին մեր տոնացույցի թերևս ամենանվիրական տոներից մեկն ենք նշում’ Հայկական բանակի օրը։ Այն մեր պետության ամրության, մեր անվտանգության առհավատչյան է։
Հայկական բանակը կազմավորվել է իսկական անձնվիրության, հայրենիք ու պետություն ունենալու բարձր գիտակցումով օժտված մեր հերոս զավակների շնորհիվ։
Հայ զինվորը, սպան կռիվ են տվել անկախության, արդարության և երկրի անվտանգության համար։ Նրանք ապացուցել են, որ անհնար է կոտրել մարտական ոգին հայրենիք պաշտպանելու սուրբ պարտքը կատարելիս։
Փառք ու պատիվ մեր բոլոր ազատամարտիկներին, զինվորներին։ Խոնարհում՝ զոհված մեր հերոսների հիշատակին:
Հայրենիքի պաշտպանության սիրելի՛ զինվորներ, պարոնայք սպաներ, ազատամարտիկներ,
Շնորհակալություն ենք հայտնում ձեր անձնվեր գործի, մեր հայրենիքի խաղաղության և անվտանգության պահպանման համար։
Շնորհավորում ենք բոլորին, ովքեր մասնակցել են հայոց բանակի կազմավորմանը։
Շնորհավոր մեր բանակի նվիրյալներին, ուժ և հաղթանակներ ձեզ ծառայության մեջ։
