Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության օրվա կապակցությամբ

Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ, վետերաննե՛ր, շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Վստահությամբ կարող եմ փաստել, որ համակարգի նկատմամբ մեր քաղաքացիների վստահությունն օրեցօր աճում է: Ձեր ջանքերի շնորհիվ է, որ ՀՀ քաղաքացին իրեն պաշտպանված է զգում: Ձեր կատարած աշխատանքը բարդ է, վտանգավոր, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ ու պատվաբեր:
Վերջին մի քանի տարիներին նկատելիորեն փոխվել է ոստիկանական համակարգի աշխատանքն ու ավելացել մարդկանց վստահությունը՝ այս կառույցի հանդեպ: Շնորհավորում եմ ոստիկանական համակարգի բոլոր ծառայողներին ու մաղթում առողջություն, այս դժվարին գործում հաջողություններ ու անփորձանք ծառայություն:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի ոստիկանության համակարգի ներկա և նախկին բոլոր աշխատակիցներին, ողջ ղեկավար կազմին` մասնագիտական տոնի՝ ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Վանաձորի համայնքապետ՝ Սամվել Դարբինյան

You May Also Like

Leave a Reply