Ոստիկանության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Այսօր` ապրիլի 16-ին, մենք տոնում ենք ոստիկանների մասնագիտական տոնը:
Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ժողովրդավարական հասարակության կյանքում ոստիկանը վստահության և անվտանգության զգացում պետք է ներշնչի: Ոստիկանական համակարգի աշխատանքից է կախված մեր քաղաքացիների անդորրը: Այսօր վստահորեն կարելի է ասել, որ մեր ոստիկանները կարողանում են լուծել իրենց առջև ծառացած խնդիրները և պատվով են դուրս գալիս նույնիսկ ամենաբարդ իրավիճակներից: Շնորհիվ համակարգում գործող պրոֆեսիոնալ ոստիկանների` համակարգի նկատմամբ մեր քաղաքացիների վստահությունն օրեցօր աճում է: Ձեր ջանքերի շնորհիվ է, որ ՀՀ քաղաքացին իրեն պաշտպանված է զգում: Անուրանալի է նաև ոստիկանական համակարքի դերը պետության կայացամ գործում: Ձեր կատարած աշխատանքը բարդ է, դժվար, վտանգավոր, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ ու պատվաբեր:
Վանաձորի քաղաքապետարանը մշտապես համագործակցում է Ոստիկանության հետ:
Ոստիկանություն-հասարակություն կապն ամուր պահելու նպատակով յուրանքաչյուր եռամսակը մեկ Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունենում հանդիպում ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որի նպատակն է վերհանել համայնքում առկա խնդիրները և համատեղ ջանքերով գտնել դրանց լուծման ուղիները: Այսօր վստահորեն կարելի է պնդել, որ Ոստիկանություն-Վանաձորի քաղաքապետարան համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի ոստիկանության համակարգի ներկա և նախկին բոլոր աշխատակիցներին, ողջ ղեկավար կազմին` մասնագիտական տոնի՝ ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ: