Շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ Հարգելի թանգարանների աշխատակիցներ. Միջազգային հանրությունը 1977 թվականից ամեն տարի մայիսի 18 –ին նշում է Թանգարանների միջազգային օրը և դա այն եզակի տոներից է, որը սահմաններ չի ճանաչում , սեփական և այլոց պատմության ու մշակույթի նկատմամբ սիրով ու հարգանքով միավորում է մարդկանց: Շնորհիվ թանգարանային գործի անխոջ մշակներիդ, այսօր մեր թանգարանները դարձել են ոչ միայն պատմամշակութային արժեքների պահպանման ու ցուցադրման վայրեր, այլ նաև նոր սերնդի գիտաուսումնական և դաստիարակչական կենտրոններ:
Թանգարանները մեր ազգի հոգևոր, մշակութային ժառանգության առհավատչյան են, յուրաքանչյուր տարածքի և բնակավայրի հավաքական հիշողությունը ու պատմությունը: Թանգարանների միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր մտավորականի հավատարմությամբ ու հոգու մղումով կապված են թանգարանային գործին: Մաղթում եմ Ձեզ և թանգարանի աշխատանքային ողջ կոլեկտիվին աշխատանքային և ստեղծագործական հաջողություններ, բարեկեցություն և ընտանեկան երջանկություն:
Վանաձորի քաղաքապետ՝ Ս. Դարբինյան