Վանիկ Օհանյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրվա կապակցությամբ

Նոյեմբերի 10-ը Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրն է: Այդ կապակցությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար  Վանիկ Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է.

«Հարգելի՛ գործընկերներ` բոլոր տարիների ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 25-ամյակի առթիվ:

Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրը, ժամանակային առումով ,այս տարի համընկավ  Վանաձոր, Գուգարք , Դարպաս և Շահումյան համայնքներում ավագանու համամասնական ընտրությունների  անցկացման գործընթացի հետ, ինչը նշանակում է, որ Վանաձոր համայնքը մոտ ապագայում  ունենալու է ընդլայնված ֆինանսական հնարավորություններ, նաև մեծ պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմիններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների աշխատանքից է մեծապես կախված մարդկանց կյանքի որակը համայնքներում, աշխատանք, որը արհեստավարժությունից, կազմակերպչական ունակությունից բացի, պահանջում է նաեւ զուտ մարդկային որակներ` պատասխանատվությունից մինչեւ համբերատարություն, բարեվարքություն և  պարկեշտություն:

Մեր քաղաքացիների արժանապատիվ կենսաձևի և ապագայի համար անհրաժեշտ է համայնքային մարմիններում ծառայություն մատուցողների  ու քաղաքացիների համատեղ ու համերաշխ աշխատանք` հիմնված փոխօգնության ու փոխվստահության վրա:

Վստահ եմ, որ նոր ձևավորվող Վանաձոր համայնքը , համայնքապետարանի աշխատակազմը և աշխատակիցներն իրենց պատասխանատու աշխատանքով    շարունակելու են վստահորեն կատարել  իրենց առջև դրված խնդիրները՝ հանուն համայնքի բնակիչների բարեկեցության և հետագա առաջընթացի:

Օգտվելով առիթից , ուզում եմ կոչ անել մեր համաքաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ  համայնքի ապագայի համար կարևոր դերակատարում ունեցող որոշումների կայացմանը , հանրային քննարկումներին, ինչի համար կա անհրաժեշտ իրավական հիմք և գործիքակազմ:

Եւս մեկ անգամ շնորհավորելով  ՏԻՄ աշխատակիցներին` մաղթում եմ հաջողություն, նպատակասլացություն և  հաստատակամություն իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքում:»

You May Also Like