Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

Նոյեմբերի 4-ը Սոցիալական աշխատողի օրն է: Այդ կապակցությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար  Վանիկ Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է.

«Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ:

2009 թվականից  Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր։

Այսօր սոցիալական աշխատողի դերը հասարակության կյանքում  որոշիչ է, քանի որ այդ բնագավառի աշխատողների ամենօրյա ուշադրությունն են պահանջում կենսաթոշակառուները, հաշմանդամները, անապահով ընտանիքները, առանց խնամքի մնացած երեխաները, պարզապես կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքները և այլ խոցելի խմբեր․ ովքեր ունեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցության կարիքը։

Այս օրն առիթ է շնորհակալություն հայտնելու ոչ միայն սոցիալական ոլորտի աշխատողներին մեր համաքաղաքացիների  սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ջանքերի համար , այլ նաև գնահատանքի խոսքեր ասել սոցիալական աջակցության առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններին և բազմաթիվ կամավորների։

Մեր հիշողության մեջ դեռ թարմ է Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով  տեղահանված և Վանաձորում  ժամանավոր ու մշատական ապաստան գտած ընտանիքների կեցությանը, առողջությանը և կրթությանն ուղղված ամենօրյա աջակցության  աշխատանքները։ Պետական տարածքային և տեղական ինքնակառարման մարմինները միայնակ չէին կարող բավարարել հազարից ավելի մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքները, եթե չլիներ  հասարակական բարեգործական կազմակերպությունների, կամավորների և բազմաթիվ բարերար անհատների աջակցությունը։

Հարգելի սոցիալական աշխատողներ, դուք մեր պետական կառավարման  համակարգի այն ներկայացուցիչներն եք, ում նկատմամբ վստահությունը ձևավորում է նաև վստահություն մեր պետության, ՏԻՄ համակարգի կողմից  սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և ինչու չէ, նաև ապագայի  նկատմամբ։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և մասնագիտական նոր ձեռքբերումներ»:

 

You May Also Like