Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս լուսավոր տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Երեխաների իրավուքների պաշտպանությունն առաջին հերթին մատաղ սերնդի առողջ կենսակերպի, կրթության, հասարակության զարգացմանը համահունչ դաստիարակության կազմակերպումն է և՛ ընտանիքներում, և՛ այն հաստատություններում, որոնք նախատեսված են այդ վեհ առաքելությունը պետության կողմից սահմանված չափորոշիչներով իրականացնելու համար: Անգնահատելի է համայնքապետարանի և նախադպրոցական կառույցների դերն ապագա սերնդի կրթության հարցում որպես ապագա քաղաքացու հոգևոր, մտավոր և ֆիզիկական որակների ձևավորման հենարան: Պետության և համայնքի սերտ համագործակացության շնորհիվ վստահ եմ, որ առաջիկա տարիներին Վանաձորում չեն լինի տնակային մանկապարտեզներ։ Դրանց փոխարեն կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան ժամանակակից նախակրթարաններ: Ակտիվ փուլում են թիվ 8 տնակային մանկապարտեզի նոր շենքի շինարարական աշխատանքները։ Վերջին տարիներին մանկապարտեզները համալրվել են անհրաժեշտ գույքով։ Գործընթացը հետևողականորեն շարունակվում է։
Երեխաների իրավունքների պաշտպանության գործում կարևոր է նաև Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի դերը, համայնքի ղեկավարի՝ որպես խնամակալության մարմնի ամենօրյա հոգածության առարկան են ոլորտի խնդիրներն ու երեխաների իրավունքների պաշտպանությունը։
Սիրելի՛ երեխաներ, կրկին շնորհավորում եմ ձեզ։ Մաղթում եմ անհոգ մանկություն և խաղաղ երկինք։
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ