Շնորհավորական խոսք Հաղթանակի եւ Խաղաղության տոնի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ
Մայիսը մեզ համար հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը մեր ազգի համար ունի կրկնակի խորհուրդ: 69 տարի առաջ՝ այս օրը, հայ ժողովրդի լավագույն զավակները խորհրդային մյուս ժողովուրդների հետ միասին պատերազմեցին ընդդեմ բռնության ու չարագործության` իրենց անձնազոհ կեցվածքով և նվիրվածությամբ օրինակ ծառայելով հետագա սերունդների համար:
Այս պատերազմում հայ ժողովուրդը տվել է օրինակելի բազում հերոսներ:
Հայ ազգը երբեք չի մոռանա իր հերոսներին:
1992թ.-ին մեր տոնացույցում ավելացավ ևս մեկ փառահեղ տոն: 22 տարի առաջ այս օրը հայ ազգը, դառնալով մեկ բռունցք, հերոսության ու արիության հրաշքներ գործեց՝ ազատագրելով Շուշին: Մեզ պարտադրված պատերազմում ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը:
Այս տոնական օրը ես նախևառաջ ցանկանում եմ գլուխ խոնարհել հանուն հայրենիքի ազատության նահատակված բոլոր քաջ հայորդիների վառ և հավերժ հիշատակի առջև:
Հավերժ փառք ու պատի՛վ մեր նվիրյալ հայորդիներին:
Փա՛ռք հերոսական հայ ժողովրդին,
Փառք ու պատի՛վ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին,
Փառք ու պատի՛վ Արցախյան հերոսամարտի քաջ մարտիկներին:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան

You May Also Like

Leave a Reply