Սիրելի հայուհիներ, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է ձեզ ՝ ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Թող ձեր ընտանիքներում թևածի սերն ու երջանկությունը, կյանքում ՝ անթիվ ծաղկաբույր գարուններ, գալիք օրերին ՝ անսպառ ժպիտներ, աշխատանքում ՝ հաջողություններ:
Սիրով, խոնարհումով և մեծագույն հարգանքով շնորհավորում ենք հատկապես հերոսներ ծնած մայրերին: Մենք բազմաթիվ անդառնալի կորուստներ ունեցանք և հերոսամայրերը հայրենիքի զոհասեղանին դրեցին ամենաթանկագինն ու նվիրականը, իրենց զավակների կյանքը:
Մենք ուժեղ ու անկոտրում ենք , մեր թիկունքին ունենալով մայրական սերն ու օրհնությունը:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի մայրեր:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմ