Շնորհավոր տոնդ Հայոց Բանակ

Հայկական բանակը 22 տարեկան է:

Հայաստանի անկախացման, պետականության կառուցման ու կայացման ամենակարևոր դրվագներից մեկը հայկական բանակի ստեղծումն էր։ Մեր բանակը ծնունդ առավ արդեն իսկ փաստացի պատերազմական պայմաններում:

Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում հայկական զինված ուժերը ոչ միայն կարողացան արդյունավետ դիմակայել արտաքին թշնամուն, այլ նաև հարաբերական կայունության հաստատված խաղաղության հիմնական գրավականը դարձան:

Այսօր արդեն կարելի է հպարտորեն ասել, որ ունենք բանակ, որը ամենամրցունակն է տարածաշրջանում, կարող ենք հպարտորեն ասել, որ հայկական բանակը կարող է անառիկ պահել սեփական տարածքները, իսկ հայ զինվորը անում է հնարավորն ու անհնարինը թշնամուն արժանի հակահարված տալու համար։

Մեր զինված ուժերը տարածաշրջանում խաղաղաության ապահովման մեր հիմնական երաշխիքն են: Հայ ազգը միշտ էլ ծնել է հերոսներ, ինչը վերջերս ապացուցեց նաև կրտսեր սերժանտ Արմեն Հովհանիսյանն իր ընկերների հետ միասին՝ իր կյանքի գնով կանխելով թշնամու դիվերսիոն գործողությունները:

Մենք մեր հզոր պատմությամբ, ներկայով ու հուսալի ապագայով օտարներին ամեն օր ապացուցում ենք, որ մենք ունենք այնպիսի հզոր բանակ ու զինվոր, որը երբեք թույլ չի տա, որ թշնամու ոտքը մտնի մեր տարածք։

Մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրիս զորակցությունը էլ ավելի է հզորացնում ազգային բանակը, իսկ սահմանին կանգնած մեր հայորդիներիn հավատ ու վստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ:

Շնորհավորում եմ բոլորիս ազգային բանակի 22 ամյակի առիթով:

Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր զոհվել են իրենց զինվորական պարտքը կատարելիս։

Փառք ու պատիվ Հայոց Բանակին ու հայ զինվորին:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան

You May Also Like

Leave a Reply