Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ:
Մարտի 8-ը տոնացույցում ամենասպասված և հատկապես մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ անսահման երախտիքի զգացումներ առաջացնող տոներից մեկն է: Անկախ դիրքից եւ ճանաչված լինելու աստիճանից` տոնին անհամբերությամբ ենք սպասում բոլորս: Եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, և թող բարին ու բնության զարթոնքը հովանի լինեն ձեզ և ձեր ընտանիքներին:
Անհիշելի ժամանակներից հայ կինը եղել և մնում է ընտանեկան ջերմության եւ ավանդույթների իրական պահապանը: Եվ թեկուզ ամեն օր չենք ասում այդ մասին, բայց հավատացեք՝` միշտ զգում և բարձր ենք գնահատում ձեր` հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի առաքելությունը:
Կրկին անգամ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի և հայ կանանց միամսյակի առթիվ:
Սամվել Դարբինյան
Վանաձորի քաղաքապետ