Հարգելի ուսուցիչներ, սրտանց շնորհավորում են ձեզ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ: Ամեն երեխայի գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում, և ձեր վաստակն անուրանալի է հայրենի երկրի ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում: Դուք մեր ապագա սերունդների սրտերում սերմանում եք հայրենասիրություն ու նվիրում, ձեր այսօրվա սաները վաղը կերտելու են մեր երկրի պատմությունը` դառնալով նրա զինվորը, մտավորականը, աշխատավորն ու մշակը:
Ի ուրախություն մեզ, սիրելի ուսուցիչներ, այս տարի Ձեր մասնագիտական տոնը նշում ենք մեր՝ բոլորի կողմից սիրված քաղաքի տոնի՝ ՛՛Վանաձորի օր՛՛ տոնակատարության հետ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել բոլոր վանաձորցիներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթել արժանավայել բարեկեցություն:
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում երջանկություն, քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական հաջողություններ:
Ցանկանում եմ միշտ երջանիկ տեսնել Ձեզ:
Վանաձորի քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ