Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
Շնորհավորում եմ բոլոր մանուկներին իրենց տոնի առթիվ: Թող բոլոր երեխաները առողջ, անհոգ և երջանիկ մեծանան:
Վանաձորի քաղաքապետարանը, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված, Վանաձորի զբոսայգիներում և պուրակներում կազմակերպում է տոնական համերգներ և միջոցառումներ` փորձելով այդ օրը վերածել իսկական տոնի մեր սիրելի փոքրիկների համար:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի՛ երեխաներ: Բոլորիդ ցանկանում եմ առողջ, անհոգ և երջանիկ մանկություն, թող ժպիտն ու ծիծաղը միշտ շողա ձեր պայծառ դեմքերին:
Վայելե՛ք ձեր մանկությունը, ուրախացե՛ք և ուրախացրե՛ք ձեր ծնողներին:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան

You May Also Like

Leave a Reply