Հարգելի երկրապահնե՛ր, ազատամարտիկնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երկրապահի օրվա առթիվ:
Մայիսը մեր ազգային տոնացույցի ամենահարուստ ամիսն է, ու մշտապես մեծ շուքով նշում ենք այդ տոները: Մայիսի 8-ին լրանում է Շուշիի ազատագրման 22-ամյակը և պատահական չէ, որ հենց մայիսի 8-ը հայտարարվել է երկրապահի օր: Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում երկրապահների դերն ու կատարած աշխատանքն իրոք անգնահատելի է: Երկրապահը եղել է մեր ազգային բանակի հիմքն ու հիմնաքարը, և հենց նրանց անձնազոհության և նվիրվածության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք կայացած, հզոր և փորձություններին դիմակայելու պատրաստ զինված ուժեր:
Շնորհավորում եմ բոլոր այն հայ տղամարդկանց, որոնք մասնակցել են Ղարաբաղի ազատագրական պատերազմին և ապահովել մեր հաղթանակը: Երկրապահը եղել է, կա ու կմնա մեր ազգի կողքին:
Շնորհավորելով երկրապահի օրվա առթիվ՝ խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր նահատակված ընկերների շիրիմների առաջ և մաղթում եմ ձեզ, ձեր ընտանիքներին ու մեր ամբողջ ժողովրդին խաղաղություն, առողջություն եւ երջանկություն:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան