Ոստիկանության օրվա առթիվ Վանաձոր համայնքի ղեկավարը հյուրընկալել էր ոստիկանության Լոռու մազրային վարչության և Վանաձորի Տարոնի և Բազումի բաժինների մի խումբ աշխատակիցների: Մամիկոն Ասլանյանը նախ շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ, ապա հղեց բարեմաղթանքներ. «Ոստիկանությունը մեր երկրի, մեր պետականության հենասյուներից, առանց որի ոչ մի պետություն, հասարակություն իր գոյությունը չի պատկերացնում: Ոստիկանության դերը մեր հասարակական կյանքում շատ ավելի նշանակալից դարձավ, և ոստիկանությունը հասարակության հետ համատեղ լծվեց խնդիրների լուծմանը: Այսօր ՀՀ ոստիկանությունը տարածաշրջանում համարվում է առաջադեմ, բարձր որակավորում ունեցող ուժային կառույցներից մեկը: Դա տեսանելի է թե՛ մեր քաղաքում, թե՛ հանրապետության այլ քաղաքներում: Դա իրականացվում է նաև ի պատիվ ոստիկանության ղեկավարության, նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Փառք ու պատիվ այն ոստիկանին, ով կարողանում է իր մարդկային նկարագիրը համատեղել ոստիկանի շատ բարդ, պատասխանատու, հաճախ անշնորհակալ գործի հետ»:
Հանդիպման վերջում ՀՀ ոստիկանության Լոռու մազրային վարչության և Վանաձորի Տարոնի և Բազումի բաժինների աշխատակիցները ոստիկանության համակարգում անբասիր աշխատանքի, գործի նկատմամբ պատասխանատվություն ցուցաբերելու, հասարակական կարգը պահպանելու նպատակով մատուցած ծառայությունների, հանցավորության դեմ պայքարի գործում օպերատիվ եւ պրոֆեսիոնալ մոտեցման և մասնագիտական տոնի առթիվ արժանացան Վանաձոր համայնքի ղեկավարի շնորհակալագրերին: