Շնորհակալագրեր համայնքի սոցիալական ոլորտում ունեցած ներդրման համար

Այսօր՝ հունիսի 3-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալել էր Վանաձորի «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնի համակարգող Իրինա Չախոյանին և «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մանկական ատամնաբուժարանի գլխավոր բժիշկ Իրինա Ղամբարյանին: Քաղաքապետը բարձր գնահատեց նրանց գործունեությունը համայնքի սոցիալական ոլորտում, ինչի կարիքն այս դժվարին ժամանակներում առավել շատ է զգացվում: Մամիկոն Ասլանյանը հաջողություն մաղթեց պատվաբեր աշխատանքում և հանձնեց շնոհակալագրեր:

You May Also Like