Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի կողմից շնորհակալագրի է արժանացել’ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար։ Շնորհակալագիրը համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին է հանձնել մարզի ղեկավար Արամ Խաչատրյանը։