1918 թվականի մայիսյան հերոսամարտերն ու Հայկական առաջին Հանրապետության ստեղծումը հայ ժողովրդի կյանքում պատմական լուրջ հեղաշրջման սկիզբն ազդարարեցին: Մայիսյան հաղթանակների շարունակությունը ազատ ու անկախ պետության ձեռքբերումն էր, նոր կերտված հայրենիքի ուժի ու ոգու ներշնչումը, անկախ հայրենիքում ազատ քաղաքացի ու բնակիչ լինելու պատվի զգացումը: Ուղիղ 96 տարի առաջ մեր ժողովուրդն ստացավ պետականություն, ստացավ ինքնորոշում, ստացավ անկախ պետության քաղաքացու անձնագիր ու իր անկախությունը հռչակեց հենց քաղաքացին, հասարակ ժողովուրդը:
Սրտանց շնորհավորելով բոլորին ու բոլորիս՝ մայիսի 28-ի՝ կապակցությամբ, մաղթում եմ ամրություն ու անդորր մեր երկրի սահմաններին, պատվի ու արժանապատվության գիտակցում՝ երկրի ամեն մի քաղաքացու:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Հանրապետության տոնը, ցանկանում եմ խաղաղություն մեր ազատ պետությանն ու նրա ազատ բնակչին:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան