Թանգարանների սիրելի աշխատակիցներ, արվեստասեր վանաձորցիներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորին Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Հետաքրքիր այս նախաձեռնությունը սկիզբ առավ 1990-ականների վերջին Ֆրանսիայում և ստացավ «Թանգարանային գիշեր» անվանումը: Մեր երկրում «Թանգարանային գիշերն» անցկացվում է 2005 թվականից: Այն սիրվեց մեր ժողովրդի կողմից:
Թանգարաներն իրականացնում են մշակույթի և պատմության պահապանի առաքելություն` սերունդներին փոխանցելով մեր մշակութային անցյալի փառահեղ նմուշներ, ինչպես նաև պատմական անցյալի հերոսական հուշեր: Սակայն այս ամենն էլ ավելի է արժեքավորվում թանգարանների հոգատար և սրտացավ աշխատակիցների շնորհիվ:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Վանաձորը նույնպես մասնակցում է այս նախաձեռնությանը: Վանաձորի թանգարանների դռները բաց են մեր համաքաղաքացիների առջև: Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում և Ստեփան Զորյանի տուն-թանգարանում կազմակերպվել են հետաքրքիր և տարաբնույթ միջոցառումներ: Հուսով եմ`կկարողանանք կազմակերպված միջոցառումների շնորհիվ հետաքրքրացնել վանաձորցիների օրը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ թանգարանների բոլոր աշխատակիցներին և վանաձորցիներին այս գեղեցիկ մշակութային տոնի կապակցությամբ:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան