Մեծարգո նախագահ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
Դուք կանգնած եք հայկական երկու պետականությունների կերտման ակունքներում և Ձեր անմնացորդ նվիրվածությունը պետք է օրինակ ծառայի գալիք սերունդների համար:
Այսօր Հայաստանի Հանրապետության առջև կան բազում մարտահրավերներ, որոնք մեր երկիրը Ձեր շնորհիվ կարողանում է լավագույնս հաղթահարել: Ձեր գլխավորությամբ մեր երկիրը դարձել է լուրջ գործոն տարածաշրջանում, և Դուք, որպես երկրի ղեկավար եւ փորձառու քաղաքական-պետական գործիչ, շարունակում եք իրականացնել հայոց պետականության ամրապնդմանը միտված քաղաքականություն:
Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանը վստահ քայլերով շարունակելու է իր զարգացման ուղին:
Մեծարգո նախագահ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան