Բարձրաշնորհ Տեր,
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի, ավագանու և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 60-ամյակի առթիվ:
Առ Աստված ապավինությամբ՝ աղոթում ենք Ձեր արևշատության համար։ Դուք առաքինության, բարեպաշտության և մարդկանց հանդեպ սիրո ու նվիրումի պայծառ օրինակ եք։ Քրիստոնեական ճշմարիտ հավատքի զորությամբ, խորագիտությամբ և հզոր կամոք տասնամյակներ շարունակ Ձեր կյանքը նվիրել եք հոգևոր սպասավորությանը և Գուգարաց թեմի հավատացյալ հոտի առաջնորդությանը: Շարունակեք ծավալել արգասաբեր գործունեություն, լինել հոգևոր կյանքի ամուր հենարան։
Բարձրաշնորհ սրբազան հայր, որդիական ջերմ սիրով և խոնարհությամբ սրտագին շնորհավորանքներս եմ հղում Ձերդ Սրբազնությանը։ Մաղթում եմ, որպեսզի Տիրոջ ամենախնամ Աջը միշտ հովանի լինի Ձեզ։ Տիրոջ կատարյալ Էությունն այսօր եւ միշտ ոգեշնչի եւ առաջնորդի Ձեզ՝ ապրելու և ծառայելու հավատավոր հոտին, մեր երկրի առաջընթացին, ընտանիքների բարօրությանն ու ամրությանը։ Շարունակեք լինել մարդասիրության և հայրենասիրության օրինակ, քրիստոնյայի և առաջնորդի նախանձելի կերպար՝ ի բարօրություն հավատացյալ հոտի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: