ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Վանաձորի համայնքապետարանի դահլիծում տեղի ունեցավ դասընթաց՝ «Շենքերի էներգաարդյունավետության ապահովումը շինարարության ընթացքում» թեմայով:
Մասնակիցների թվում, ի թիվս Լոռու մարզի տարբեր համայնքապետարանների համապատասխան ոլորտները համակարգող բաժինների ներկայացուցիչների, ներկա էին նաև Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչները:
Բանասխոսները ներկայացրեցին նախագծային փուլում Էներգաարդյունավետության խնդիրների ներառմանը և շինարարական աշխատանքներում (ջերմամեկուսացում) դրանց ապահովմանը, այդ գործընթացում ինժեներական համապատասխան համակարգերի ներդրմանը վերաբերող մանրամասներ: