Վանաձոր քաղաքի հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի և շաշկու առաջնություն

2021թ.-ի հուլիսի 10-ին «Շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում անցկացվեց Վանաձոր քաղաքի հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի և շաշկու առաջնություն:
Շախմատի մրցաշարն անցկացվեց օլիմպիական մրցակարգով: Մրցումներում 4,5 միավորով առաջին տեղ գրավեց Սարգիս Աթաբեկյանը, 4 միավորով երկրորդ տեղ գրավեց Համլետ Մեջլումյանը, 3,5 միավորով երրորդ տեղ զբաղեցրեց Սայադ Յայլոյանը:
Շաշկու առաջնության մրցումներում առաջին տեղ գրավեց Սայադ Յալյոյանը՝ 5 միավորով, երկրորդ տեղ գրավեց Համլետ Մեջլումյանը՝ 4 միավորով, 3 միավորով երրորդ տեղ զբացեղրեց Արայիկ Խառատյանը:
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով և նվերներով:
Շնորհակալագիր հանձնվեց «Շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կոլեկտիվին :

You May Also Like