Հունիսի 7-ից 19-ը համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, շախմատի մարզադպրոցում անց է կացվել Վանաձոր քաղաքի շախմատի առաջնություն: Առաջնությանը մասնակցել է 146 շախմատիստ և 36 շախմատիստուհի: Մրցաշարերն անց են կացվել շվեյցարական մրցակարգով 9 խաղափուլից:
Տղաների մրցաշարում 9 հնարավորից 8,5 միավորով առաջին տեղ է գրավել Սարգիս Սարգսյանը: Երեք շախմատիստներ հավաքել են 7,5 միավոր: Ըստ գործակիցների տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. 2-րդ տեղ` Լևոն Կարապետյան, 3-րդ տեղ` Վահե Սմբատյան, 4-րդ տեղ` Լևոն Համբարձումյան:
Աղջիկների մրցաշարում 9 հնարավորից 8 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Աշխեն Սոսյանը, 7 միավորով 2-րդ տեղ է գրավել Անի Ռամազյանը, 3-րդ տեղ` 6,5 միավորով /ամենաբարձր գործակցով/ գրավել է Ելենա Ասլանյանը:
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով:
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և շախմատի մարզադպրոցի տնօրինությանը: