Այսօր Վանաձոր համայնքի ղեկավար պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելեց Նարեկացի 3ա, 3բ, 4ա, 4բ և 4գ բազմաբնակարան շենքերի բակ, որտեղ մեկնարկել են բակի հիմնանորոգման աշխատանքները։
Վանաձորի 3-րդ մաս թաղամասում գտնվող այս բարկերում բարեկարգման աշխատանքներ չեն կատարվել մի քանի տասնամյակ։ Բնակիչները մատնանշում են՝ ասֆալտի հետքեր էլ չեն մնացել, իսկ անձրևի ժամանակ ընդհանրապես անանցանելի։
Բակի հիմնանորոգումն իրականացվում է համայնքի միջոցներով՝ շուրջ 1700մ² մեկերես։ Շինարարությանուն ավարտելուց հետո կբարեկարգվեն ու կկանաչապատվեն բակի գազոնները։
Նույն թաղամասում օրերս կմեկնարկի նաև Չարենցի փողոցի հիմնանորոգումը։