Հարգելի՛ վանաձորցիներ,
Մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում, 10 մարզերում, շուրջ 500 համայնքներում և մայրաքաղաք Երևանում կանցկացվի այս տարվա առաջին շաբաթօրյակը։
Ավանդաբար Վանաձոր համայնքը ակտիվ և արդյունավետ մասնակցել է համապետական շաբաթօրյակներին և արդյունքների ամփոփումից հետո ճանաչվել է լավագույն համայնքներից մեկը:
Հավատարիմ մնալով ավանդույթին՝ հորդորում ենք վանաձորցիներին ակտիվորեն մասնակցել համապետական շաբաթօրյակին:
Մեկնարկը Վանաձորում կտրվի Հայքի հրապարակում, ժամը՝ 10:00-ին: Շաբաթօրյակին ընդառաջ Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի կողմից հայտնաբերվել է 37 աղբակույտ: Քաղաքը բաժանվել է 3 գոտիների: Ստեղծվել են 3 աշխատանքային խմբեր՝ աղբատեղիները վերացնելու նպատակով: 1 աշխատանքային խումբ էլ ստեղծվել է հին ավտոմեքենաների թափքերը տեղափոխելու նպատակով:
Հարգելի՛ բնակիչներ, շաբաթօրյակի ընթացքում կուտակած աղբը խնդրում ենք լցնել պարկերի մեջ և զանգահարել Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժին՝ 060 65 95 95 հեռախոսահամարով, որպեսզի տրամադրենք մեքենաներ՝ աղբը տեղափոխելու նպատակով:
Միասի՛ն մաքրենք մեր քաղաքը, շրջակայքը դարձնենք առավել բարեկարգ: