Վանաձորի քաղաքապետ. «Շահարկումը թողնում են դրանց հեղինակների խղճի վրա»

samvel _dՓետրվարի 18-ին կայացած նախագահական արդյունքների վերաբերյալ Times.am-ը զրուցել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ:

-Պարոն Դարբինյան, ի՞նչ եզրակացությունների կարելի է հանգել հանրապետության երրորդ քաղաքում կայացած ընտրությունների արդյունքներից:

– Արդյունքները միանշանակ գոհացուցիչ չեն: Դեռևս շարունակվում են կատարված աշխատանքների և ստացված արդյունքների վերլուծությունները: Առայժմ կարելի է փաստել,որ 2012 թվականի խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները, ինչպես նաև 2013 թվականի նախագահական ընտրությունները Վանաձորում հիմնականում անցել են օրենքի ոգուն և տառին համապատասխան: Այդ են վկայում նաև դիտորդների գնահատականները և այն փաստը, որ Վանաձոր քաղաքն ընդրգրկող ընտրատարածքային հանձնաժողովները ոչ մի բողոք չեն ստացել:

Այս առումով ես համարում եմ, որ մեր ժողովրդի և համաքաղաքացիներիս գիտակցական մակարդակը և քաղաքական մշակույթը շատ բարձր մակարդակի վրա է: Սակայն բուն արդյունքներն անսպասելի էին շատերիս համար: Այո, պետք է լրջորեն վերլուծել արդյունքները և որպես ՏԻՄ համակարգի ղեկավար, մտադիր եմ նոր մոտեցումներ ու վարչարության նոր գործիքներ կիրառել աշխատանքի մեջ: Թեև երկարատև աշխատանքային փորձս ցույց է տալիս, որ դժգոհություների հիմքում սոցիալական խնդիրներն են:

– Պարոն Դարբինյան, մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ մեջբերում են արել ձեր հեռախոսազրույցից, ուր դուք ասել եք հետևյալը. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր», ինչպե՞ս կմեկնաբանեք.

-Որոշ լրատվամիջոցներ փորձել են շահարկել և խեղաթյուրել կարճատև խոսակացության ընթացքում հնչած մտքերը: Որպես քրիստոնյա, շահարկումը թողնում են դրանց հեղինակների խղճի վրա: Հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետը ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի իր ժողովուրդը: Գուցե և մեր մեղքն է, որ քարոզչական ճանապարհով չենք կարողացել յուրաքանչյուր վանաձորցու գիտակցությանը հասցել վերջին հինգ տարում կատարված աշխատանքները և այն հեռանկարները, որոնք սպասում են ոչ միայն երկրի բնակչությանը, այլ նաև Վանաձորին և վանաձորցիներին: Գուցե և այս հարցում իրապես թերացել ենք:

Ես սա եմ նկատի ունեցել, թեև հնարավոր է , որ ոչ ճիշտ բառ եմ օգտագործել: Ես երբեք իմ համաքաղացիներին անգիտակից չեմ համարել և չեմ կարող համարել: Հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, որոնք անբարեխիղճ ու անպատասխանատու անձերի կողմից իմ խոսքերի անտեղի և միտումնավոր խեղաթյուրման արդյունքում թյուրիմացության մեջ են ընկել:

You May Also Like

Leave a Reply