Համապետական շաբաթօրյակը Վանաձորում մեկնարկեց գլխավոր հրապարակից։

📍 Համապետական շաբաթօրյակին Վանաձորում մասնակցեցին համայնքապետարանի ու մարզպետարանի աշխատակազմները, համայնքային ենթակայության բոլոր հաստատությունները, համատիրությունները։
🚛Մաքրապատման ու թափոնների տեղափոխման համար օգտագործվեց 13 միավոր տեխնիկա՝ բեռնատարներ, բազմաֆունկցիոնալ ջրցան մեքենա, տրակտորներ, մաքրող սարքեր, բահեր, փոցխեր։
✅️Համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակազմները, համայնքային ենթակայության Քաղաքային տնտեսության և Կանաչապատման ՀՈԱԿ-ները Վանաձորի զբոսայգիներում, պուրակներում, հուշարձանների և հանգստի գոտիների տարածքներում կատարվեցին մաքրապատման աշխատանքներ։
🌳🌳Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգում անցկացվեց նաև ծառատունկ։ Ծառատունկին մասնակցեցին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը և Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը։
Զբոսայգու չորացած ծառերի տեղում տնկվեցին կոնաձև տույաներ։
#համապետականշաբաթօրյակ

You May Also Like