Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցները շաբաթօրյակի շրջանակներում մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացրել Սայաթ-Նովայի անվան քաղաքային զբոսայգում: Աշխատակիցների ջանքերով մաքրվել է այգու ողջ տարածքը, դուրս է բերվել մեծ քանակությամբ սանիտարական աղբ, ինչպես նաև կոշտ թափոններ: Հավաքված աղբը հեռացվել է այգուց: Նկատենք, որ այգու մաքրումը կատարվում է պարբերաբար, մինչդեռ մեր որոշ «բարեխիղճ» քաղաքացիներ շարունակում են աղտոտել այգին, կարծես թե դա իրենց հաճելի է: