Վանաձորի քաղաքապետարանն ապրիլի 4-ից 26-ը հայտարարում է Վանաձոր քաղաքի սանիտարական մաքրման, կանաչապատման և ծառատնկման շաբաթօրյակների միամսյակ, որի ընթացքում նախատեսվում է մաքրել ու բարետես դարձնել մեր քաղաքի հանրային օգտագործման տարածքները:
Քաղաքի մաքրությունն ու բարետեսությունն այսօր ոչ միայն համայնքային ծառությունների, այլ նաև յուրաքանչյուր վանաձորցու խնդիրն է: Քաղաքապետարանը վստահ է, որ քաղաքի պետական և մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների աշխատակազմերը, բուհերի ուսանողները և քաղաքացիներն ավանդական ակտիվությամբ կմասնակցեն շաբաթօրյակներին: Իսկ քաղաքապետարանի աշխատակազմը և նրա ենթակայության հիմնարկներն ապրիլ ամսվա յուրաքանչյուր շաբաթ կկազմակերպեն շաբաթօրյակ:
Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժինը պատրաստ է աջակցել իրենց բակերում շաբաթօրյակներ կազմակերպել ցանկացող բնակիչների խմբերին:
Շաբաթօրյակների կազմակերպման, բարեկարգման ենթակա վայրերի և կուտակված աղբի տեղափոխման հարցերով կարող եք զանգահարել քաղաքապետարանի աշխատակազմ 4-03-97 կամ 2-58-92 հեռախոսահամարներով: