Շաբաթ և կիրակի օրերին ջրամատակարարներն այլևս իրավունք չունեն խախտել գրաֆիկը:

Շաբաթ և կիրակի օրերին ջրամատակարարներն այլևս իրավունք չունեն խախտել գրաֆիկը: Նոյեմբերի 16-ից նույն պահանջը գործում է նաև հիշատակի և տոն օրերի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իր 2013 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 379 Ն որոշմամբ, փոփոխություններ է կատարել՛՛Լոռի-ջրմուղկոյուղի՛՛ՓԲԸ-ի կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները սահմանող Հավելվածի մեջ: Նոր պահանջը հետևյալն է. Այն դեպքում, երբ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերում պլանային աշխատանքների իրականացումը կհանգեցնի ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի խախտման, ՞՛Լոռի-ջրմուղկոյուղի՞՛ ՓԲԸ-ն պարտավոր է աշխատանքերն սկսելուց երկու օր առաջ սպառողներին իրազեկել կատարվող աշխատանքների սկզբի և ավարատի ժամկետների մասին: Պլանային աշխատանքների տևողությունը չպետք է գերազանցի 24 ժամը՝ հրապարակված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարման պահից: Չի թույլատրվում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերում պլանային աշխատանքներ իրականացնել շաբաթ և կիրակի, ինչպես նաև տոներին և հիշատակի օրերին, եթե այդ աշխատանքները կհանգեցնեն խմելու ջրի մատակարարման գրաֆիկի խախտման , բացառությամբ երկու դեպքի՝ 1. Սպառողի դիմումի հիման վրա կամ վերջինիս հետ փոխհամաձայնեցված կարգով՝ պայմանով, որ այն չի հանգեցնի այլ սպառողների ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի խախտման; 2. Տվյալ համայնքի ղեկավարի գրավոր համաձայնությամբ, եթե ջրամատակարարման պլանային ընդհատումն այլ օրերին իրականացնելը կանդրադառնա պետական կամ համայնքային նշանակության կառույցների բնականոն աշխատանքի կամ միջոցառումների իրականացման ընթացքի վրա: Սպառողները պետք է իրազեկված լինեն իրենց իրավունքների վերաբերյալ և պաշտպանեն իրենց շահերը հանրային ծառայություն մատուցող ընկերությունների կողմից կարգը խախտելու դեպքերում: Իրինա Սարիբեկյան

You May Also Like

Leave a Reply