ՍԵՅՐԱՆ ԱՂԱԲԵԿՅԱՆ

ՍԵՅՐԱՆ ՍԱՆԱՍԱՐԻ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Ծնվել է 1963թ. ապրիլի 19- ին Թբիլիսիում, ծառայողի ընտանիքում:

1965թ. Աղաբեկյանների ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր:

1980թ. ավարտել է Վանաձորի թիվ 6 միջնակարգ դպրոցը:

1981- 1983թթ. Ծառայել է խորհրդային բանակում:

1986թ. ավարտել է Վանաձորի առևտրատնտեսագիտական տեխնիկումը:

1986- 1993թթ. Աշխատել է Վանաձորի Արդառում:

1994թ. հիմնադրել է «Գ և Գոսթ» ՍՊԸ:

1998թ. ավարտել է Ստեփանավանի տնտեսա- իրավաբանական համալսարանը:

1995-1997թթ. Աշխատել է Վանաձորի բաղնիքային տնտեսությունում որրպես փոխտնօրեն, ապա՝ 1997թ. մինչ օրս տնօրեն:

1999-2005թթ. 6 անգամ անընդմեջ ընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ:

2002 թ. ընտրվել է բազմազավակների համահայկական «Շիրազ» բարեգործական միության վարչության նախագահ:

2004թ. հիմնադրել է «Ցալկուտ» ֆուտզալի ակումբը և համանուն թիմը:

2004թ. ընտրվել է «Կին և ընտանիք» հասարակական բարեգործական կազմակերպության խորհրդի նախագահ:

2006թ. ստեղծել է «Հերմես»   առևտրի  կենտրոնը:

2008թ. ընտրվել է թիվ 6 դպրոցի կառավարման խորհրդի նախագահ:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: