2019թ. Վանաձոր քաղաքի սեղանի թենիսի պատանիների և աղջիկների առաջնություն

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, մարտի 9-ից 10-ը Վանաձորի <<Աշխատանքային ռեզերվներ>> մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի սեղանի թենիսի 2002թ. և փոքր տարիքի ծնված պատանիների և աղջիկների առաջնությունը: Մասնակցել են քաղաքի մարզադպրոցների, մարզական կազմակերպությունների և հանրակրթական դպրոցների թենիսիստները:
Պատանիների անհատական մրցումներում հաղթող և մրցանակակիրներ են դարձել `
1-ին տեղ Հովհաննես Ջուլհակյանը (<<Կենտրոն>> համալիր մարզադպրոց),
2-րդ տեղ Սերգեյ Դալլաքյանը (<<Աշխատանքային ռեզերվներ>> ՄՀԿ ),
3-րդ տեղ Էրիկ Մաիլյանը (<<Կենտրոն>> համալիր մարզադպրոց):
Աղջիկների անհատական մրցումներում հաղթող և մրցանակակիրներ են դարձել `
1-ին տեղ Տաթևիկ Թաթոսյանը (<<Աշխատանքային ռեզերվներ>> ՄՀԿ),
2-րդ տեղ Միլենա Մնացականյանը (<<Աշխատանքային ռեզերվներ>> ՄՀԿ),
3-րդ տեղ Մոնիկա Վարդանյանը (<<Կենտրոն>> համալիր մարզադպրոց):
Պատանիների զուգախաղերում հաղթողներ և մրցանակակիրներ են դարձել`
1-ին տեղ Հովհաննես Ջուլհակյան-Էրիկ Մաիլյան (<<Կենտրոն>> համալիր մարզադպրոց),
2-րդ տեղ Սերգեյ Դալլաքյան-Արեգ Կիրակոսյան (<<Աշխատանքային ռեզերվներ>> ՄՀԿ և <<Կենտրոն>> համալիր մարզադպրոց),
3-րդ տեղ Արսեն Թանանյան-Մենուա Շուշանյան (<<Տարոն>> համալիր մարզադպրոց):
Աղջիկների զուգախաղերում հաղթողներ և մրցանակակիրներ են դարձել`
1-ին տեղ Տաթևիկ Թաթոսյան -Միլենա Մնացականյան (<<Աշխատանքային ռեզերվներ>> ՄՀԿ),
2-րդ տեղ Մոնիկա Վարդանյան–Դիանա Մուրադյան (<<Կենտրոն>> համալիր մարզադպրոց և <<Աշխատանքային ռեզերվներ>> ՄՀԿ),
3-րդ տեղ Մերի Շահինյան-Կարինե Կարապետյան (<<Կենտրոն>> համալիր մարզադպրոց):
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և նվերներով:
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և <<Աշխատանքային ռեզերվներ>> մարզական հասարակական կազմակերպության կոլեկտիվին:

You May Also Like