Սեյրան Ղամբարյան

                           Սեյրան Հայկի Ղամբարյան

Ծնվել է  1957 թ. Փետրվարի 1-ին, Կիրովական քաղաքում, ծառայողի ընտանիքում:

1975 թ. ավարտել է Կիրովականի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1984 թ.  ավարտել է ԵրՊԻ  Կիրովականի մասնաճյուղի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը:

1976-1978 թթ.   ծառայել է խորհրդային բանակում:

1978-1986 թթ. աշխատել է <<Ավտոգենմաշ>> գործարանում. սկզբում՝ որպես տեխնիկ, այնուհետև՝ ճարտարագետ կոնստրուկտոր :

 1986-1993 թթ. աշխատանքի է անցել Երևանի <<Մետաքս>> ԱՄ-ում որպես ճարտարագետ, այնուհետև՝ արտադրամասի պետ:

1993 թ. տեղափոխվել էՎանաձորի <<Վասպուրական>> ԱՄ որպես մատակարարման և առաքման բաժնի պետ, այնուհետև՝ փոխտնօրեն, իսկ 1994թ. Նոյեմբերից՝ տնօրեն:

1996թ. սեպտեմբերից <<Վասպուրական>> ԲԲԸ նախագահն է:

Բռնցքամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ է:

1997թ. Լոռու մարզի  շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ:

1999 թ. Եվրոպայի բռնցքամարտի մրցավարական ասոցիացիայի անդամ է, իսկ 2002թ.՝ բռնցքամարտի աշխարհի մրցավարական  ասոցիացիայի  անդամ:

2005թ. Բուդապեշտում, իսկ 2008 թ. Սերբիայում ճանաչվել է բռնցքամարտի՝ Եվրոպայի առաջնության լավագույն մրցավար:

2008 թ. հրավիրվել է մասնակցելու ՌԴ բռնցքամարտի հավաքականի և աշխարհի հավաքականի մենամարտերին՝   որպես մրցավար:

Որպես մրցավար՝մասնակցել է բռնցքամարտի բազմաթիվ միջազգային մրցաշարերի: Սաներից շատերն այսօր բռնցքամարտի չեմպիոններ և մրցանակակիրներ են:

2002 թ. եղել է Վանաձորի <<Արաքս>> համատիրության նախագահ:

1999 թ. առ այսօր Վանաձորի ավագանու անդամ է: 2004 թ.դարձել է Հայաստանի ավագանիների ասոցիացիայի հասարակական կազմակերպության խորհրդի անդամ:

Ս. Ղամբարյանն անկուսակցական է:

2015թ  մինչ այժմ << Աղեղնակ >> ՍՊԸ  ընկերության նախագահ և փոխտնօրեն:

2005թ մինչ այժմ Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի  խորհրդի անդամ:

2017թ  ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի վարչության անդամ:

1996-2007 թթ. թիվ 11 դպրոցի ծնողկոմիտեի նախագահ:

2007-2017 թթ.  թիվ 24 դպրոցի կառավարման խորհրդի  նախագահ, մինչ օրս թիվ առաջին  դպրոցի  կառավարման  խորհրդի նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր և երկու թոռնիկ: