Օգոստոսի 18-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընակալել էր «Եվրոպական սպորտի շաբաթ» ծրագրի Հայաստանի միջոցառումների ղեկավար Սամվել Բեկթաշյանին: Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 23-ից 30-ը Լոռու մարզում, այդ թվում նաև Վանաձոր քաղաքում, պլանավորվում է իրականացնել սպորտային փառատոններ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և սիրողական սպորտի զարգացման նպատակով:
Համայնքապետրանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ քննարկվեցին կազմակերպչական հարցեր: Կարևորվեց սպորտային միջոցառումների մասսայականությունը և փառատոնին Վանաձորի համայնքապետարանին ենթակա սպորտային կազմակերպությունների հետ տարվող նախապատրաստական աշխատանքների ուղղությունները: