Մայիսի 1-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում մեկնարկեց խուլ ու համրերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Մայիսի 2-ին մրցագորգ դուրս եկած 50 կգ քաշային վանաձորցի Սենիկ Սերոբյանը հունահռոմեական ոճում բացարձակ հաղթանակ է տարել թուրք ըմբիշ Սահլամ Սայֆուլահի և ռուս Ալեքսանդր Գրյումովի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ փուլ: Եզրափակչում մեր մարզիկը 13:4 հաշվով հաղթել է իրանցի մարզիկ Մոտջաբա Ասաբիդիջվանդին՝ նվաճելով ոսկե մեդալ:
Վանաձորի համայնքապետարանի ողջ անձնակազմը շնորհավորում է Սենիկ Սերոբյանին փայլուն ձեռքբերման համար և մաղթում նորանոր հաղթանակներ: