ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի աշխատանքային այցը Լոռու մարզում

Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարար Սանոսյանը Վանաձոր համայնքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ այցելել է Տիգրան Մեծ և Սանկտ-Պետերբուրգ փողոցներ’ տեսնելու հիմնանորոգման աշխատանքները։
Տիգրան Մեծ պողոտայի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 432 611 241 ՀՀ դրամ։
Սանկտ-Պետերբուրգ փողոցի հիմնանորոգման աշխատանքները նույնպես իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում’522 620 150 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով։
Այն ևս մեկնարկել է նախորդ տարվա աշնանը։
Երկու փողոցների աշխատանքներն էլ մեկնարկել են 2023թվականի աշնանը։ Ներկայումս նշված հատվածում իրականացվում են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։
Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի հուլիսի վերջին։
Տեղում նախարարը զրուցել է շինարարների հետ, հանձնարարել աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։

You May Also Like