Սամվել Դարբինյան. Ղարաքիլիսայի հերոսամարտը մեր քաղաքի ու նրա բնակիչների պատմական հպարտությունն է
Սիրելի վանաձորցիներ,
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ առավ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի բովում՝ Ղարաքիլիսայի, Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում: Անգնահատելի է Ղարքիլիսայի ճակատամարտում հերոսացած զինվորների և աշխարհազորայինների դերը բազմադարյա ընդմիջումից հետո Հայոց պետականության վերակագնման գործում:
Այսօրվա վանաձորցիներից շատերի պապերն են կամավորական ջոկատների կազմում մասնակցել հերոսամարտին և մենք գլուխ են խոնահում մեր նախնիների հիշատակին, ովքեր չորս օր ու գիշեր անհավասար մարտեր մղեցին թուրքական հրոսակների դեմ:
Ղարաքիլիսայի հերոսամարտը մեր քաղաքի ու նրա բնակիչների պատմական հպարտությունն է, քանի որ հայ զինվորն ու շինականը հավատաց իր բազկին ու հավաքական ուժին: Այդ հավատն էր, որ Ղարաքիլիսայի, Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերով 1915 թվականի Եղեռնից հետո կարողացավ իր մեջ ուժ գտնել և կրկին ստեղծել իր անկախ պետականությունը: Այդ հերոսամարտերի ժառանգներն էին , որ պիտի հետո ազատագրեին Շուշին , մայիսյան հաղթանակների պատմության մեջ գրելով նոր հերոսական էջ:
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Վանաձորցիների բազում սերուդների համար Ղարաքիլիսայի հերոսամարտի մասնակիցների սխրանքը կմնա ազգին ու հայրենի հողին անմնացորդ նվիրումի ուսանելի օրինակ:
Լինենք միաբան և մեր աշխատանքով ու պետական մտածողությամբ արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած մեր նախնիներին սխրանքին:
Սամվել Դարբինյան