Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, մայիսի 21-ից 22-ը <<Գագիկ Ղազարյան>> մարզական ակումբի մարզադահլիճում անց է կացվել 2001-2003թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների Վանաձոր քաղաքի սամբո ըմբշամարտի առաջնություն:
Ըստ քաշային կարգերի հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով:
Ըստ քաշային կարգերում հաղթողներ են դարձել`
Էրիկ Գուրջանյանը /32կգ/,
Մհեր Օհանյանը /35կգ/,
Գոռ Մանուկյանը /38կգ/,
Աշոտ Սարուխանյանը /42կգ/,
Արեն Նիկողոսյանը /46կգ/,
Արծվի Պողոսյանը /50կգ/,
Գագիկ Միկիչյանը /55կգ/,
Գոռ Բաբայանը /60կգ/,
Յուրա Մացակյանը /65կգ/,
Դավիթ Մալխասյանը /65+ կգ/,
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և <<Գագիկ Ղազարյան>> մարզական ակումբի աշխատակազմին: