Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր աշխատասենյակում ընդունել է Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Տիգրան Կիրակոսյանին, ով Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը փայլուն հանդես գալով 52 կգ քաշային կարգում, նվաճեց սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Քաղաքապետը շնորհավորել է չեմպիոնին, շնորհակալություն հայտնեց Վանաձորի պատիվը բարձր պահելու և Հայաստանի դրոշը ծածանելու համար: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Տիգրան Կիրակոսյանի առաջիկա պլաններից: