Սիրելի վանաձորցիներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության բնականոն զարգացման ու նոր մարտահրավերներին վստահորեն և արժանապատվորեն դիմակայելու գրավականն է: Մեր երկրի Մայր օրենքն ազատ, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն կառուցելու գործիք է ժողովրդի ձեռքում: Այս տարի սահմանադրական բարեփոխումների ընդունմամբ մեր ժողովուրդն իր վստահությունը հայտնեց երկրի գլխավոր օրենքին: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքի մեջ ամրագրված արժեքներն ու իդեալներն արտացոլում են ժողովրդի կամքն ու ցանկությունները:
Եվս մեկ անգամ շնորհավորելով այս տոնի առթիվ` ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ նոր, բարեփոխված Սահմանադրությունը կծառայի Հայաստանի Հանրապետության այսօրվա, ինչպես նաև ապագա քաղաքացիներին: Մաղթում եմ, որպեսզի Սահմանադրությունն անշեղորեն ծառայի ժողովրդին և բարօրություն ու խախաղություն բերի մեր երկրին:
Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյան