Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) <Զվարթունք> Կրթամշակութային կենտրոնը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հետ համագործակցությամբ հայտարարում է Ռոբոտոտեխնիկայի խմբավարի թեկնածուի մրցույթ:
Դիմել կարող են այն քաղաքացիները, ովքեր առանձնահատուկ հետաքրքրություն են տածում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների նկատմամբ, ունեն ստեղծագործական ջիղ, ձգտում են շարունակաբար հարստացնել գիտելիքներն ու հմտությունները տվյալ ոլորտում, ինչպես նաև կարող են այդ որակները խթանել, զարգացնել ու դաստիարակել ռոբոտոտեխնիկայի խմբակի անդամ երեխաների մեջ:
Առաջնությունը կտրվի աշխատաշուկայում անմրցունակ ճանաչված անձանց, այդ թվում հաշմանդամություն ունեցող, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված, փախստականի կարգավիճակ ունեցող և այլ անձանց: Ընտրությունը կկատարվի երկու փուլով:
Ընտրված թեկնածուի հետ կկնքվի պայմանագիր, նա Երևանում կանցնի մեկամսյա վերապատրաստում, որից հետո կնշանակվի Ռոբոտոտեխնիկայի խմբավար:
Ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV) և մեկ լուսանկար: Մանկավարժության և արտադպրոցական կրթության ոլորտներում փորձ, նվաճումներ ունեցող դիմորդները կարող են ներկայացնել նաև համապատասխան վկայականներ, դիպլոմներ, շնորհակալագրեր կամ այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2013թ. հունիսի 20-ը ժամը 16.00, հետևյալ հասցեով.
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն
Ք. Վավաձոր, Շիրակացու 1-ին նրբ. թիվ 2, կամ էլ.հասցեով՝ acrpc@acrpc.am
Տեղեկությունների համար զանգահարել՝0322 229 67 կամ 091 200 -965
Հայտարարությունը տեղադրվել է Վանաձորի քաղաքապետին ուղղված գրավոր խնդրանքի հիման վրա: