Ռոք համերգ Վանաձորում՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյակին

Ապրիլի 20-ին ժամը 19։00-ին վանաձորյան Որդան Կարմիր, Lousnelius ու Գերմանիայից Արալեզ և 4 Packs a Day խմբերը համերգ կտան “Լոռի” Ժամանցի Կենտրոնում (նախկին Երկաթուղայինների ակումբ)։ Համերգը նվիրված է լինելու Հայոց Ցեղասպանության 100-ամյակին։

Որդան Կարմիրն օրեր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ առաջին անգամ ներկայացնում էր Հայաստանը աշխարհահռչակ մեծամասշտաբ SXSW 2015 (South by Southwest) փառատոնին։ Խումբը վերադառնալով ձեռնամուխ է եղել ապրիլի 20-ի համերգի կազմակերպմանը։

Այս համերգը հատկանշական է նրանով, որ մասնակցելու են Գերմանիայից ժամանած երկու ռոք խումբ՝ 4 Packs a Day-ը և Արալեզը։ Արալեզ խմբի հիմնադիրը Մարգարիտա Զաքարյանն է Վանաձորից:

Lousnelius խումբը համերգին կկատարի վերջերս ձայնագրած Soul Taxes երգը։

Որդան Կարմիրը հատուկ երգ ունի պատրաստած այս առիթով՝ The Voice of Tomorrow-ն, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Երգը ձայնագրվել և մշակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի և Նյու Յորքի ստուդիաներում։

Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժինը ողջունում է երիտասարդների նախաձեռնությունը և սիրով հրավիրում է բոլոր երաժշտասերներին ներկա գտնվելու ապրիլի 20-ին ժամը 19։00-ին “Լոռի” Ժամանցի Կենտրոնում կայանալիք ռոք համերգին։

vordan-karmir lousnelius afish_edited 4-packs-a-day

You May Also Like

Leave a Reply