Հորովելյան շաբաթվա շրջանակում ապրիլի 10-ին «Հորովել» երգի-պարի անսամբլը հյուրնկալեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին(ֆոտո)

Հորովելյան շաբաթվա շրջանակում ապրիլի 10-ին «Հորովել» երգի-պարի անսամբլը հյուրնկալել էր ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին։ Մաեստրոյի ներկայությունը ոգեւորիչ էր երաժշտախմբի համար։ Նա տարիների իր փորձը, գիտելիքներն ու խորհուրդները կիսեց երաժշտախմբի հետ, իսկ փորձը դիտելուց հետո Ռոբերտ Ամիրխանյանի տպավորություններն ավելի առարկայական դարձան:

«Հրաշալի աշխատանք եմ տեսնում, բեմ են դուրս գալիս հիանալի կեցվածքով արտիստներ,նրանք պարում են ոչ թե այն բանի համար,որ պարելու ցանկություն ունեն, այլ արվեստի ուժն է նրանց պարի հիմքը, եւ դա է պատճառը, որ նրանց շարժումներն այդքան հղկված են: Արտիստը պետք է անի մի բան, որը ոչ թե կարող է անել, այլ այն, ինչը չի կարող չանել: «Հորովել» երգի-պարի անսամբլի պարի մեջ ես տեսա կերպար։ Պահպանեք այն»,-հորդորեց մաեստրոն: Անհնար էր պատկերացնել երաժշտախմբի եւ Ռոբերտ Ամիրխանյանի հանդիպումը ՝առանց «Երազ իմ երկիր հայրենիք» երգի: Հորովելցիների մեկնաբանությամբ «Երազ իմ երկիրը» սքանչելի էր, ինչպես միշտ: Նախագծի շրջանակում Վանաձորը դեռ կհյուրնկալի շատ մեծանուն արվեստագետների: Նրանք կծանոթանան անսամբլի աշխատանքներին, կհետեւեն նաեւ նախապատրաստական ընթացքին: Վանաձորում «Հորովելի» պարգեւած մեկշաբաթյա երաժշտական հրավառության շրջանակում հաջորդ հանդիպումը ապրիլի 27-ին է անվանի երաժիշտ Արա Գեւորգյանի հետ:

Էդվարդ Արզումանյան

11132226_833870123333524_1531horovel2230592_o

horovek1

horovel3

horovel4

horovel5

horovel55

You May Also Like

Leave a Reply