Վանաձոր համայնքում մեկնարկած մասնակցային բյուջետավորման գործընթացին ներկայացվել է 9 առաջարկ-նախագիծ։
Նախագծերից 4 հաստատվել է հանձնաժողովի կողմից և դրվել է քվեարկության։
Հաստատված նախագծերն են․
«Սմարթ Կանգառներ Տարոն 2 թաղամասում»՝ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասում ստեղծել 5 հատ սմարթ կանգառասրահներ,
«Մեկ քայլ առաջ դեպի համընդհանուր նախադպրոցական ներառական կրթություն»՝ Վանաձոր համայնքի թիվ 2, 5, 30 և 35 մանկապարտեզներում հիմնել նորարարական զգայական ներառման սենյակներ, որոնցից կօգտվեն մանկապարտեզներ այցելող բոլոր երեխաները, որը կնպաստի հաշմանդամություն ունեցող երեխաների հույզերի կառավարմանը,
«Խոսում է քաղաքը»՝ քաղաքի տարբեր հատվածներում լուսավորված վահանակների միջոցով ներկայացնել տարբեր թևավոր արտահայտություններ և գրողների հայտնի ստեղծագործություններից մեջբերումներ,
«Երկրորդ կյանք էստակադաներին»՝ Վանաձոր համայնքի երեք էստակադաների վրա քաղաքի անունը պարունակող վահանակի, քաղաքի գերբի, ՀՀ դրոշի տեղադրում, և դրանց առանձին լուսավորում։
Հարգելի բնակիչներ,
Կիրականացվի ձեր կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված նախագիծը։
Հորդորում ենք անպայման մասնակցել քվեարկությանը։
Առաջարկները դիտելու և քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել ստորև նշված հղումով՝