Քրիստինե Սեյրանի Մադոյան
Ծնվել է 1992թ. փետրվարի 21-ին, Վանաձոր քաղաքում:
2009թթ. ավարտել է է Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում:
2009-2013թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «Ռուսաց լեզու, գրականություն և օտար լեզուներ» ֆակուլտետում և ստացել բակալավրի աստիճան:
2013-2016թթ. աշխատել է «Պոպուլեքս» ՍՊԸ-ում՝ որպես ռուսերեն լեզվի թարգմանչուհի:
2015-2018 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակական համալսարանի «Մանկավարժություն» ֆակուլտետում և ստացել մագիստրոսի կոչում:
2017-2019թթ. աշխատել է Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում` որպես «Ազգագրություն» բաժնի ֆոնդապահ, միաժամանակ վարել է ռուսերեն, հայերեն լեզուներով էքսկուրսիաներ:
2019-2022թթ․ սովորել և ավարտել է Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետը:
2019 թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբեր աշխատել է ՀՀ ԲԷՑ ՓԲԸ-ում ` որպես արտաքին կապերի առաջատար մասնագետ:
2020թ. փետրվարի 7-ից մինչև դեկտեմբերի 9-ը աշխատել է Վանաձորի համայնքապետարանի մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի տեղակալ:
2021թ. դեկտեմբերի 10-ից նշանակվել է Վանաձորի համայնքապետարանի մշակույթի, կրթության և տուրիզմի հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Ամուսնալուծված է, ունի մեկ երեխա: