Քննարկում համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ

Հունվարի 16-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը աշխատանքային քննարկում է անցկացրել համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։
Թեև համայնքապետարանը քաջատեղյակ է առկա խնդիրներին, հանդիպման նպատակն էր հաստատությունները տնօրինողներից լսել խնդիրներն ու կարիքները։
Հիմնական խնդիրը շենքային պայմանմաններն են։
Այս տարի տնակային 2 մանկապարտեզի համար կկառուցվեն նոր շենքեր։ Որոշ տեղերում նորոգման կարիք կա։ Համայնքի ղեկավարը տեղում հանձնարարեց․ երեք մանկապարտեզում կկատարվեն անհրաժեշտ աշխատանքները։
Արկադի Փելեշյանը հանձնարարեց ուշադիր լինել երեխաներին տրվող սննդի որակին, զգուշացրեց՝ պարբերաբար անձամբ է ստուգելու։

You May Also Like