Տեղի ունեցավ քննարկում ծրագրային հայտ-առաջարկների վերաբերյալ

Մայիսի 5-ին Վանաձոր համայնքապետարանում տեղի ունեցավ քննարկում ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի նոր փուլով հայտարարված ծրագրային հայտ-առաջարկների վերաբերյալ։ Հիմադրամը գործում է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։
Ներկայացվեց երեք ծրագրի առաջարկ․
1.կառուցել խելացի կանգառներ Վանաձորի և գյուղական բնակավայրերի մուտքերի մոտ, որոնք լինելու են հագեցած արևային պանելներով և սմարտ տեխնոլոգիաներով (բորդեր),
2.«Արևային Վանաձոր» ծրագիրը, որով նախատեսվում է Վանաձորում և բնակավայրերի տասը ՀՈԱԿ-ներում տեղադրել արևային վահանակներ, որոնց օգտագործման արդյունքում ՀՈԱԿ-ները կունենան էլեկտրաէներգիայի խնայողություն,
3.վերելակների արևային սնուցմամբ ծրագիրը, որով նախատեսվում է բազմաբնակարան շենքերի վերելակների հիմանանորոգում։
Առաջարկված 3 ծրագրի համար էլ հայտեր կներկայացվեն։
Հանրային բաց քննարկման առձանագրությունը ներկայացված է ստորև:

You May Also Like