Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վանաձորի տարածքային բաժնի 2018 թ. կատարած աշխատանքների հաշվետվություն

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վանաձորի տարածքային բաժինը համայնքապետարանի միջոցով պատվիրակված լիազորություն է իրականացնում և այդ շրջանակում սերտորեն առնչվում է բնակչության հետ: Հենց այս համատեքստում Վանաձոր համայնքի ղեկավարը ՔԿԱԳ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին ներկայացրեց ոլորտում առկա իրավիճակն ու հնչեցրեց հանձնարարականներ: Մամիկոն Ասլանյանը փաստեց, որ քաղաքացու հետ անմիջական շփումն իր բարդություններն ու առանձնահատկություններն ունի: «Հստակ բացատրություններ տվեք քաղաքացուն գործընթացի ժամկետների վերաբերյալ, որպեսզի քաղաքացին այլ տեղ չփնտրի իր պատասխանը կամ թյուր կարծիք չձևավորի, թե իր գործը մարդկային գործոնով պայմանավորված է ձգձգվում: Հատկապես արտերկրից ժամանած քաղաքացին հաճախ օրենքով սահմանված ժամկետների մասին սխալ տեղեկություն ունի և տեղում խնդրի առջև է կանգնում»,-ասաց քաղաքապետը: Ոլորտում առկա մի շարք հարցերի քննարկումից հետո ՔԿԱԳ Վանաձորի տարածքային բաժնի պետ Հասմիկ Այվազյանը հանդես եկավ հաշվետու զեկույցով:

2018թ. ընթացքում ՔԿԱԳ Վանաձորի տարածքային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչների վերաբերյալ կատարվել են հետևյալ գրանցումները.

Գրանցվել է 810 ծնունդ, 946 մահ, 461 ամուսնություն, 142 ամուսնալուծություն:

You May Also Like